Դիլիջանի և Սպիտակի ոլորանները բաց են տրանսպորտային բոլոր միջոցների համար
ՀասարակությունՍևանի, Դիլիջանի, Ապարանի. Արագածի, Գորիսի ավտոճանապարհներին ապրիլի 24-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ձյուն է տեղում: Արագածի տարածաշրջանում ուժեղ քամի է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, ինչպես նաև հանրապետության մյուս միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: