Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով
ՀասարակությունՀանրապետության տարածքում ապրիլի 25-ի գիշերը, 27-28-ին երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Ապրիլի 26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում ապրիլի 25-ի գիշերը, 27-28-ին երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ի ցերեկը, 26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +16 աստիճան, ապրիլի 26-ին՝ + 19, ապրիլի 27-ին՝ +22, ապրիլի 28-ին՝ +23, ապրիլի 29-ին՝ +26 աստիճան: