Ես սգում եմ իմ մոր, տատի, պապի ազգի հետ միասին, ում ցեղասպանությունը չշրջանցեց. Թինա Կանդելակի
ԲլոգԹինա Քանդելակին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ես կիսով չափ հայուհի եմ: Հայերի համար այս օրը սգի օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհերի համար, նրանց համար, ովքեր սպանվեցին միայն նրա համար, որ հայ էին: Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկն, ով հիշում է Ցեղասպանության մղձավանջի հետևանքով ապրած սարսափը, այդ ցավը դեռ թարմ է, և վերքը ցավում է ՝ բոլորին հիշեցնելով, որ ֆաշիզմին արդարացում չկա: Ոչ մի ազգ վերադաս չէ մեկ այլ ազգին և, առավել ևս, իրավունք չունի կյանքից զրկել ազգային հողի վրա: Ես սգում եմ իմ մոր, տատի, պապի ազգի հետ միասին, ում ցեղասպանությունը չշրջանցեց: Հայ ժողովրդի ոգու ուժը նրանում է, որ որտեղ էլ ապրեն նրա որդիներն ու դուստրերը այդ օրը բոլորը միավորվում են անտեսանելի թելով, որն ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ազգին անհնար է կոտրել. ոչ ոքի և երբեք: