Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հուզիչ խոսքը՝ Հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ)
TV«Россия 1» հեռուստաալիքի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը երեկ իր հաղորդման ժամանակ հետևյալ հայտարարությունն էր արել. «Լրանում է Հայոց ցեղասպանության 100 տարին: Մարդկությունն իր փորձով ցույց է տալիս, որ հրաշալիորեն սովորել է վերացնել իր նմաններին՝ վարպետորեն, լկտիաբար և ճարպկորեն: Արդյո՞ք հայ ազգն առաջինն էր, որը ենթարկվեց նման հրեշավոր հետապնդման: Իհարկե` ոչ: Սակայն ինչո՞ւմն է հայ ժողովրդի մեծությունը: Ժողովուրդը վերապրեց ահավոր ողբերգություն, ոչնչացվեց ավելի քան 1.5 միլիոն մարդ՝ բարբարոսաբար, գազանաբար, դաժանորեն: Քաղաքակիրթ աշխարհը դա չնկատեց, քաղաքակիրթ աշխարհը դրա վրա թքած ունեցավ և շարունակում է թքած ունենալ՝ հրաժարվելով ընդունել ցեղասպանությունը»: