Իջևանում անցկացվել են Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ
ՀասարակությունՀայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի օրը հիշատակի ու ոգեկոչման արարողություններ են անցկացվում Տավուշի մարզի բոլոր համայքներում: Ինչպես տեղեկացրին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզկենտրոն Իջևանում միջոցառումների շարքն սկսվել է սգո երթով: Հավաքվելով Տավուշի մարզպետարանին հարող հրապարակում՝ մարզային իշխանությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, հոգևորական ության, մտավորականության, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, զինվորականները, դպրոցականներն ու ուսանողները միասնական երթով շարժվել են դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:
Ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների հագստության համար աղոթք է հնչել առ Աստված, ինչպես նաև կոչ համայն աշխարհին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Հիշատակի ու ոգեկոչման արարողությունները Տավուշի մարզկենտրոնում շարունակվում են, մարդկանց հոսքը դեպի Սուրբ նահատակաց հուշահամալիր չի դադարում: