Թուրքերն ու քրդերն արցունքն աչքերին ներողություն խնդրեցին իրենց պապերի հանցանքների համար
ԲլոգՆաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քիչ առաջ 60-ից ավելի թուրք, զազա և քուրդ հասարակական, մշակույթի ու քաղաքական գործիչներ անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին: Թուրքերն ու քրդերը առանձին հարցազրույցում արցունքն աչքերին ներողություն խնդրեցին իրենց պապերի հանցանքների համար՝ որպես ներում ընդունելով միայն հատուցման անհրաժեշտությունը: Կարևոր է, սակայն, որ Արևմտյան Հայաստանում ապրող բազմաթիվ զազաներ ու հայեր շեշտեցին՝ պետք է պայքարել մինչև վերջ, ստիպել Թուրքիայի իշխանությանը՝ առերեսվելու սեփական պատմությանը: Նրանք այլևս չեն վախենում, և Ծիծեռնակաբերդի բարձումքում հայ, զազա, թուրք ու քուրդ 60-ից ավելի մարդու համատեղ կոչը անկասելի գործընթացի ապացույց է...