Ֆրանսուա Օլանդն այցելել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան
ՀասարակությունՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների նպատակով Երեւան ժամանած Ֆրանսուա Օլանդնայցելել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան: Օլանդին համալսարանում դիմավորել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախատեսվում է, որ Օլանդը հանդիպում կունենա ինչպես պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողների հետ: