Գեղարքունիքի մարզի ճանապարհներին բուք է եւ թույլ տեսանելիություն
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին ապրիլի 24-ի առավոտվանից դիտվում է բուք եւ թույլ տեսանելիություն, որը հաճախակի ընդմիջումներով շարունակվում է նաեւ երեկոյան ժամերին:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից, Սեւանի տարածքում տեղացած ձյան շերտը ժամանակին մաքրվել է ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից: Մարզի մնացած տարածքներում տեղացած ձյունը, որը կզմել է հինգ-տաս սանտիմետր, հալվել է ցերեկվա ընթացքում: Այդուհանդերձ, բուքը եւ թույլ տեսանելիությունը ապրիլի համար ոչ սովորական եւ դժվարանցանելի վիճակ են ստեղծում երթեւեկության համար: