Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվա միջոցառումները Գյումրիում եզրափակվեցին մոմավառությամբ
ՀասարակությունԳյումրիում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ապրիլքսանչորսյան միջոցառումներն ավարտվեցին Գյումրու կենտրոնական հրապարակում: Երեկոյան ժամը 20:00-ին, Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ անմեղ զոհերի: Չնայած ցուրտ եղանակին՝ Գյումրու կենտրոնական հրապարակ էին եկել շատ գյումրեցիներ՝ մոմ վառելու ու աղոթք հղելու առ Աստված՝ հանուն հավատքի զոհված հայերի հոգիների հանգստության:
Առավոտյան Գյումրու Բագրատունյաց այգում տեղի էր ունեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացման արարողությունը, այնուհետև պսակադրություն Հերհերի ձորում, իսկ երեկոյան Գյումրու Վ.Աճեմյանի պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Հարյուրամյա լռություն» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: