Մարսելի «Օլիմպիկ»-ի երկրպագուները տրիբունայում պարզել են Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառ
ՍպորտՖրանսիայի առաջնության 34-րդ տուրի Մարսելի «Օլիմպիկ»-«Լորյան» մեկնարկից առաջ մարսելյան ակումբի երկրպագուները տրիբունաներում պարզել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառ և Հայաստանի եռագույնը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ պաստառը կրել է հետևյալ խորագիրը՝ «1915-2015. այլևս երբեք չպետք է կրկնվի»:Մրցավեճից հետո «Օլիմպիկ»-ի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը մոտեցել է երկրպագուների սեկտորին և շնորհակալություն հայտնել աջակցության համար:Երիտասարդ Անդոնյանը հայտավորված է եղել մրցավեճին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել: «Օլիմպիկը» ցավալի պարտություն է կրել 3:5 հաշվով: