Մոլորակի ամենաուժեղ կինը Ծիծեռնակաբերդում է (լուսանկարներ). News.am
LifestyleԵրբ անմար կրակի մոտ ծաղիկներ էի դնում, այդ պահին ինձ շատ վատ էի զգում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի, որ երբեւէ նման ոճրագործություն այլեւս չլինի։ Զարմացած եմ, որ այսքան մարդ եկել է հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը։Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, խառը մենամարտերի UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին, որն ապրիլի 22-ի երեկոյան ժամանել էր Հայաստան:Հայտնի մարզուհի Ռոնդա Ռոուզին եւ անձնական մարզիչ Էդմոնդ Թարվերդյանը ապրիլի 25-ին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Նյութն ամբողջությամբ՝ News.am-ում: