Ադրբեջանում հեռուստաալիքներ են արգելափակել Ցեղասպանության մասին ֆիլմեր ցուցադրելու համար
ՀասարակությունԱդրբեջանում ապրիլի 24-ից մինչեւ 25-ի առավոտ ռուսաստանյան TNT եւ NTV հեռուստաալիքներն արգելափակվել են, քանի որ այդ հեռուստաալիքներով Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր են հեռարձակվել:
Այս մասին հայտնում է baku.ws պորտալը` նշելով, որ ռուսաստանյան ալիքների դեմ այդ կերպ բոյկոտել է ադրբեջանական կաբելային հեռուստատեսությունը:
Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը NTV հեռուստաալիքը ցուցադրել է «Ցեղասպանություն. սկիզբ» փաստագրական ֆիլմը, որը պատմում է հայ ժողովրդի ողբերգության մասին:
TNT հեռուստաալիքն էլ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հատուկ տեսանյութ է հեռարձակել: