Երևան, 20.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


«System of a Down» խմբի անդամները մանկության տարիներին (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

4. Ջոն Դոլմայան (հարվածային գործիքներ)

Ջոն Դոլմայանը ծնվել է Բեյրութում՝ հայկական ընտանիքում։ Նա ընդամենը 2 տարեկան էր, երբ սկսեց հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության ու հատկապես հարվածային գործիքների նկատմամբ։ Երբ տղան հինգ տարեկան դարձավ, Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով Դոլմայանների ընտանիքը տեղափոխվեց Տորոնտո, այնուհետև Լոս Անջելես։ Դոլմայանը սկսել է հետաքրքրվել հարվածային գործիքներով 2 տարեկան հասակից։ Ջոնն ինքնուս է և սեփական աշխատասիրության ու բնատուր ձիրքի շնորհիվ է հմտացել իբրև թմբկահար։ Նա օրը 4-6 ժամ պարապում էր հարվածային գործիքներ։ Արդյունքում 15 տարեկանում նա արդեն վարժ տիրապետում էր դրանց։ Ջոն Դոլմայանն ընդգրկվեց «System of a Down» խմբում 1997 թ.-ին, երբ խմբի առաջին թմբկահար ձեռքի վնասվածքի պատճառով հեռացավ խմբից։ 2006 թ.-ին նա ճանաչվեց տարվա լավագույն թմբկահար։ Նույն թվականին խումբը կազմալուծվեց, սակայն միայն ժամանակավորապես։

3. Տարոն Մալաքյան (կիթառ, վոկալ)

Տարոն Մալաքյանը ծնվել է Կալիֆորնիայում՝ նկարիչների ընտանիքում։ Նա դեռևս մանկուց երազում էր հարվածային գործիքներ նվագել, սակայն նրան վիճակված էր անվանի կիթառահար ու երգիչ դառնալ։ Երբ Տարոնը 12 տարեկան էր, ծնողները նրան էլեկտրական կիթառ նվիրեցին։ Այդ ժամանակից ի վեր նա անբաժան է կիթառից։ Սկզբում Տարոն Մալաքյանը սովորում էր այն նույն դպրոցում, որտեղ սովորում էին հայ երաժիշտներ Շավո Օդաջյանը և Սերժ Թանկյանը, սակայն հետագայում նա տեղափոխվեց Ռուզվելտի անվան դպրոց։ Պատանի Տարոնը դարձավ «Hard Rock Band» երաժշտական խմբի կիթառահարը։ Սերժ Թանկյանի պես նա ևս բանաստեղծություններ էր գրում, և «System of a Down» խմբի անունը ծագել է հենց նրա բանաստեղծություններից մեկի՝ «Victims Of A Down»-ի անվանումից։ 2006թ-ին «System of a Down»-ի թմբկահար Ջոն Դոլմանյանի և ևս 3 երաժիշտների հետ միասին Տարոնը հիմնադրեց «Scars on Broadway» խումբը, որը գործեց մինչև «System of a Down»-ի վերամիավորումը 2011 թվականին։ «Wake up the Souls» համերգաշարի հայաստանյան համերգի ընթացքում նա երկրպագուներին ապշեցրեց «Հեյ, ջան, Ղափամա» երգի «от души» կատարմամբ։

3. Շավո Օդաջյան (բաս կիթառ)

Շավո Օդաջյանը ծնվել է Երևանում և դեռ մանկուց սիրել է զբաղվել սկեյտսբորդինգով, լսել փանք ռոք ու հեվի մետալ։ Պատանեկան հասակում Շավոն ծնողների հետ տեղափոխվեց Իտալիա, այնուհետև՝ Լոս Անջելես։ Թեպետ նա սովորում էր Սերժի ու Տարոնի հետ նույն դպրոցում, տարիքային տարբերության պատճառով նրանք ծանոթ չէին իրար։ Նա Սերժի ու Տարոնի հետ ծանոթացավ տարիներ անց ձայնագրման ստուդիաներից մեկում։ Սկզբնական շրջանում Շավոյին նշանակեցին «System of a Down»-ի նախատիպը հանդիսացող «Soil» խմբի մենեջեր, իսկ 1995 թ.-ից «System of a Down»-ի բաս-կիթառահար։ Շավոն հանդես է եկել նաև խմբի որոշ տեսահոլովակների ռեժիսորի դերում։ «Serart» երաժշտական նախագծի շրջանակներում նա համագործակցել է Արտո Թունջբոյաջյանի ու Սերժ Թանկյանի հետ։ 2006 թ.-ին Շավոն Սերժ Թանկյանին մեղադրում էր խմբի գործունեությունը խոչընդոտելու և անհատական կարիերայով տարվելու մեջ, սակայն որոշ ժամանակ անց նրանց հակասությունները հարթվեցին, ու 2011 թ.-ին «System of a Down»-ը վերսկսեց երաժշտական ակտիվ գործունեությունը։

1. Սերժ Թանկյան (վոկալ, ստեղնաշարային գործիքներ)

Սերժ Թանկյանը ծնվել է Լիբանանում՝ Եղեռնը վերապրածների ընտանիքում։ Սերժը հինգ տարեկան էր, երբ ծնողների հետ միասին տեղափոխվեց Կալիֆորնիա։ Նա սովորել է Ռոզ և Ալեքս Ֆիլիպոսի անվան հայկական դպրոցում, ապա ընդունվել Կալիֆորնիայի պետական համալսարան։ Համալսարանում ուսանելու տարիներին Սերժն սկսեց երաժշտական գործիքներ նվագել ու երգեր գրել։ Սերժի ընտանիքը ծանր ֆինանսական կացության մեջ էր, ու ընտանիքի հոգսերը թեթևացնելու համար Սերժը բիզնեսով էր զբաղվում, սակայն գիտակցելով, որ երաժշտությունն է իր իսկական կոչումը, նա սկսեց զբաղվել պրոֆեսիոնալ երաժշտությամբ: 90-ականների սկզբում Սերժ Թանկյանը հանդիպեց Տարոն Մալաքյանին։ 1994 թ.-ին Տարոնի, Շավո Օդաջյանի ու Ջոն Դոլմանյանի համատեղ ջանքերով հիմնվեց «System of a Down» ռոք խումբը։ 2002 թ.-ին կիթառահար Թոմ Մորելլոյի հետ միասին Սերժ Թանկյանը հիմնադրեց «Axis Of Justice» հասարակական կազմակերպությունը, որի գործունեությունն ուղղված է սոցիալական արդարության վերահաստատմանը ու մարդկության դեմ հանցագործությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Քչերին է հայտնի, որ երաժշտությունից բացի՝ Թանկյանը զբաղվում է նաև գրական գործունեությամբ։ 2002 թ.-ին լույս տեսավ Թանկյանի «Cool Gardens» բանաստեղծությունների ժողովածուն։ 2011 թ.-ին Սերժ Թանկյանը Սթիվեն Սաթերի հետ հին հունական «Պրոմեթևսը շղթայված» ողբերգության մոտիվներով պիես գրեց, որը ցուցադրվեց Ամերիկյան խաղացանկային թատրոնում։

Idram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ»