Մոսկվայի մետրոյում երկու երիտասարդ փորձել են ինքնասպան լինել
ՀասարակությունԵրկու երիտասարդ ինքնասպանության փորձ են կատարել Մոսկվայի մետրոյում նետվելով ընթացող գնացքի դիմաց, գրում է news.mail.ru-ն:
19-ամյա և 28-ամյա երիտասարդները «Լյուբլինո» և «Շյուկինսկայա» կայարաններում նետվել են ժամանող գնացքի դիմաց, ընդ որում նրանցից մեկը փորձել է ինքնասպան լինել ցերեկը, իսկ մյուսը երեկոյան:
Երկուսն էլ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց՝ գանգուղեղային վնասվածքներով։ Նրանցից մեկն ընկել է կոմայի մեջ:
Նշվում է, որ նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով մոտ 15 րոպե անջատել են երկաթգծերի հոսանքի լարումը: