Ինչո՞ւ, Սիրուշո…
LifestyleHraparak.am-ը գրում է.
Սիրուշոյին լրագրողն ընդամենը մի «անվնաս հարց տվեց»՝
ե՞րբ կարող ենք սպասել Հայաստանում ձեր առաջիկա համեգին:
Երգչուհին հարցին պատասխանելուց առաջ ինքը հարց առաջադրեց՝ որտեղի՞ց եք: Այսինքն՝ ո՞ր լրատվամիջոցից եք, որ պատասխանեմ:
Լրագրողի պատասխանից հետո՝ Tert.am, Henaran. Am. , պատասխանեց: Կարևոր չէ պատասխանը, երգչուհին ինքն էլ դրա մասին չգիտեր, կարևորը՝ փաստն է, որ պատասխանելուց առաջ ճշտում են լրատվամիջոցը:
Ինչու՞, Սիրուշո, մի՞թե լրատվամիջոցի մեջ էլ մեր ու ձեր կա: Այդ նույն հարցը ձեզ կարող էր տալ պատահական մի անցորդ, որ սպասում է ձեր համերգին: Դուք երգչուհի եք, հանրության երգչուհին և չէի ուզի, որ քաղաքականությունը ձեզ էլ շոշափեր: Ախր քաղաքականությունը ում շոշափում, « լավ չի լինում», չասեմ՝ ինչ առումով:
Իսկ ես ուզում եմ, որ ձեզ համար երգի ճանապարհը լինի առանց քաղաքական աստիճանների, չէ՞ որ դուք դրան հասել եք ձեր շնորհով ու տաղանդով…
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ