Տեղաբաշխվել են 500 մլն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր
ՏնտեսությունՀՀ ֆինանսների նախարարությունն անցկացրել է 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13277155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 630 մլն դրամ, որից մրցակցային` 620 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 10 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 484 մլն 405 հազար 851 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.7354 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.8100 տոկոս: Աճուրդին մասնակցել են 3 գործակալ: