Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 2-4 աստիճանով
ՀասարակությունՀանրապետության տարածքում ապրիլի 28-ին, 30-ին, մայիսի 1-2-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Ապրիլի 29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում ապրիլի 28-ին, 30-ին, մայիսի 1-2-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Ապրիլի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +26 աստիճան, ապրիլի 29-30-ին և մայիսի 1-2-ին՝ +28 աստիճան: