ՀՀ քաղաքաշինության նախարարությունն աշխատակազմի նոր ղեկավար ունի
ՀասարակությունՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացրել է գերատեսչության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Էդգար Գևորգյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ներկայացնելով Էդգար Գևորգյանին` նախարարը նշել է, որ նա երկար տարիներ ղեկավարել է ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը և ունի տարիների աշխատանքային փորձառություն:
Շնորհավորելով նորանշանակ աշխատակազմի ղեկավարին` նախարարը մաղթել է արդյունավետ աշխատանք: