«Նասդաք Արմենիա»-ն տեղաբաշխել է «Արմսվիսբանկ»-ի թողարկած 5 մլն դոլարի պարտատոմսերը
Տնտեսություն«Նասդաք Արմենիա»-ն անցկացրել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված արտարժութային պարտատոմսերի 3-րդ թողարկման տեղաբաշխումը: Ինչպես տեղեկացրին «Նասդաք Արմենիա»-ից, տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է հազար ԱՄՆ դոլար, իսկ միջին կշռված եկամտաբերությունը և կտրման եկամտաբերությունը 8.5 տոկոս է:
2015թ. ապրիլի 16-ին «Նասդաք Արմենիա»-ում տեղի էր ունեցել «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված արտարժութային պարտատոմսերի 1-ին և 2-րդ թողարկումների տեղաբաշխումը: «Արմսվիսբանկն» առաջին անգամ է իրականացնում պարտատոմսերի թողարկում: