Ոստիկանները 25-ամյա երիտասարդի մոտ խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել
ՀասարակությունՈստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրու Մուշ 2/2 թաղամասից, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990թ. ծնված Էդիկ Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ներարկիչ` դեղնավուն զանգվածով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Էդիկ Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: