Համաշխարհային մամուլը Հայաստանի մասին այսքան կխոսի մեկ էլ այն դեպքում, երբ Արցախի անկախությունը ճանաչելու գործընթաց սկսենք
ԲլոգՀրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Միջազգային հանրությունն ու համաշխարհային մամուլը հաջորդ անգամ Հայաստանի մասին այսքան շատ կխոսա մեկ էլ այն դեպքում, երբ Արցախի անկախությունը ճանաչելու գործընթաց սկսենք: Վստահ եմ` նույն արդյունքը կունենանք: Եթե ոչ ավելին:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն ի թիվս այլ հարցերի նաև հստակ ցույց տվեցին, թե ինչպես է աշխարհն ընկալում մեր քաղաքական ձգտումները: Շատ լավ երևաց, թե թրքական աշխարհի դեմ պայքարում միջազգային աջակցության ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ: Այս ամենը պետք է հաշվի առնել ու դնել մեր արտաքին քաղաքականության հիմքում: Փորձը ցույց տվեց, որ հստակ ձևակերպված պահանջները լավ էլ բավարարվում են: