Ես ոչ մի բիզնես չունեմ, իմ գումարն աշխատում եմ միայն իմ երգով, մենահամերգներով. Ռուբեն Սասունցի
LifestyleԱզգագրական երգիչ Ռուբեն Հակոբյանը տարիներ առաջ առաջին իսկ մենահամերգի ընթացքում համերգի պրոդյուսեր Էմին Թորոսյանի կողմից կնքվեց Սասունցի բեմական անունով, որը դարձավ առավել պարտավորեցնող: Life.Panorama.am-ի հետ զրույցում երգիչն անկեղծացավ առաջիկա նորությունների, ժամանակակից բարքերի, «ծուռ սասունցու» և ընտանեկան հարաբերությունների մասին:
-Այժմ ի՞նչ նորություններ ունեք:
-Վերջերս Մոսկվայում մասնակցեցի ապրիլի 24-ին նվիրված մեծ համերգին: Նաև Լիբանանի «Նիկոլ Դուման» կազմակերպությունն էր մենահամերգ կազմակերպել ինձ համար: Շուտով կլինեմ Կանադայում, Պարսկաստանում, Քուվեյթում…Նոր ալբոմ եմ պատրաստում, որում ընդգրկված կլինեն ֆիդայական երգեր՝ «Ձայն տուր ով ֆիդա», «Արաբո-Արաբո», «Գինի լից»… Այդ երգերն իմ սերնդին ծանոթ երգեր են, քանի որ 20-25 տարի առաջ Արցախյան շարժման ժամանակ շատ տարածված էին և բոլորն էին երգում: Հոգեհարազատ են բոլորիս, դրանք ուժ ու ոգևորություն են տվել մեր տղաներին, ովքեր գնացել են մարտի դաշտ ու կռվել:
-Ձայնասկավառակում քանի՞ երգ կլինի ընդգրկված:
-Հավանաբար, 10 երգ, որոնցից մեկը զուգերգ է Գոհար Հովհաննիսյանի հետ: Միասին կերգենք «Ելիր Գևորգ, ելիր» երգը, այս երգի հիման վրա նաև տեսահոլովակ կնկարահանվի:
-Արդեն որոշե՞լ եք, թե տեսահոլովակի նկարահանումը ում կվստհեք:
-Դեռ պայմանավորվածություն չունենք, բայց այս անգամ ցանկանում եմ ինքս հանդես գալ նաև ռեժիսորական աշխատանքով, քանի որ այդ մասնագիտությանը տիրապետում եմ. երկրորդ մասնագիտությամբ ավարտել եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Ասեմ, որ իմ համերգներն ինքս եմ բեմադրում:
Շարունակությունը ՝ այստեղ :