Ողջի գյուղում դանակահարել են 84-ամյա տղամարդուն ու նրա դստերը
ՀասարակությունՀիվանդանոցից ոստիկանության Ամասիայի բաժնում ապրիլի 27-ին՝ ժամը 09.20-ին, հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Ողջի գյուղի բնակիչներ, 1969թ. ծնված Յուլյա Ա.-ն և 1931թ. ծնված Մաքսիմ Ա.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 08.50-ին, 1953թ. ծնված Վալերի Գ.-ն վիճաբանության ժամանակ կենցաղային դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս` պատճառելով վնասվածքներ:
Դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Վալերի Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է քննություն: