Ինքնաձիգ եւ 121 փամփուշտ՝ սրճարանի մուտքի մոտ
ՀասարակությունՕրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Խանջյան փողոցին հարակից սրճարանի մուտքի մոտ զինամթերք է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր առանց գործարանային համարի ինքնաձիգ` պահունակով եւ տարբեր տրամաչափի 121 փամփուշտ: