Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


«Եթե իմանում են, որ ընտրյալ չունեմ, ուզում են հայտնվել այդ տեղում». Մարգարիտա Բարխոյան

Lifestyle

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Մարգարիտա Բարխոյանը: Մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց հայկական շոու բիզնեսում իր տևական դադարի պատճառների մասին. «Ես արդեն հոգնել եմ այս հարցադրումներից, քանի որ դաշտ չկա Հայաստանում երևալու, կարծում եմ, գոյություն չունի նմանօրինակ միջավայր, որտեղ երգիչը կարող է երևալ,-նշեց Մարգարիտան:

Հարցին, թե, ըստ նա, հայկական շոու բիզնես չկա՞ արդյոք, երգչուհին պատասխանեց, «Իհարկե չկա, կան մարդիկ, այդ թվում և ես, ովքեր ուզում են ստեղծագործել, իսկ եթե շոու բիզնես բառը գեղեցիկ է հնչում, կարող են օգտագործել, որպեսզի հասկանանք, որ մենք էլ ինչ-որ բան ունենք: Կարծում եմ Հայաստանում երգիչները սեփական ցանկություններով են միայն առաջ գնում, այսինքն ՝ ես վստահ եմ, որ երգիչները չեն գործում՝ մտածելով, որ ունեն մեծ լսարան, ձայնասկավառակ չեն թողարկում՝ մտածելով, որ այն կունենա մեծ վաճառք, արդյունքում այս առումով ամեն բան գնում է փոքր մասշտաբների: Այսօր ով, ինչ ուզում է, դա է անում, դրա համար չեմ կարծում, որ շոու բիզնեսը դա է, չկան ոչ մի օրենքներ, Հայաստանում երգիչը կարող է միայն տեսահոլովակ նկարահանել, ոչ ավելին, համերգներ չեն կազմակերպվում, որովհետև մարդիկ այնքան սոցիալական խնդիրներ ունեն, որ անտարբեր են երաժշտության նկատմամբ, երևի թե համերգների էլ չգան, եթե դրանք լինեն»:

Հայկական շոու բիզնեսի մասին նման կարծիք ունենալով հանդերձ Մարգարիտա Բարխոյանը նշեց, որ չի դադարում գործել. «Հայաստանում, եթե շոու բիզնես չկա, դա չի նշանակում, որ պետք է չերգեմ: Դա իմ գոծն է: Եղբորս հետ մենք համատեղ երկու ձայնասկավառակ ունենք, հիմա արդեն պատրաստ է իմ անհատական հեղինակային երգերով ձայնասկավառակը, որը սակայն, հիմա չեմ ուզում լույս տեսնի, ուզում եմ այն ներկայացնել, երբ լինեն մի քանի տեսահոլովակներ: Իսկ տեսահոլովակները իրենց երկար սպասեցնել չեն տա: Արդեն երկու երգ կա, որոնք այս տարի կունենան տեսահոլովակներ, որոնցից մեկի վրա արդեն աշխատում ենք ռեժիսոր Արեն Բայադյանի հետ: Հիմա ես այնքան երգեր եմ պատրաստում, որ որոշ երգիչներ հինգ տարում կարող են այդքան երգեր ունենալ, իսկ նման կերպով դադար չի լինում,- նշեց երգչուհին ու հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ,- ես կողմ չեմ, որ շատ տեսահոլովակներ են նկարահանում, կարծում եմ, տարվա մեջ երկու տեսահոլովակը լրիվ բավարար է հայաստանյան պայմաններում. նկատի ունեմ մեր փոքր պետության համար այդքանը բավարար է, քանի որ մեծ շուկա չկա, որ մի բանից հետ մնաս»:

Անդրադառնալով Մարգարիտա Բարխոյանի երգացանկի ժանրային փոփոխությանը, այն հարցին, թե 6/8 ժանրի երգեր ունենալը սեփական ցանկությունների հետ է կապված, թե իր հանդիսատեսի ցանկության, երգչուհին պատասխանեց. «Ես երբեք չեմ երգում այն, ինչ այսօր սպառվում է, քանի որ արվեստում օրենքներ չկան ու ոչ մեկ չի կարող թելադրել, թե ինչ երգեր են պետք կատարել: Ես, իսկապես, այդ ոճը շատ եմ սիրում, և քանի որ ես եմ այդ երգերի թե երաժշտության, թե խոսքերի հեղինակը, հետևաբար դրանք հոգուց են գալիս, եթե չսիրեի, բնականաբար չէի գրի նման երգեր: Ինձ համար դրանք ուրախ, պարային երգեր են, երբ կա բարձր տրամադրություն, ինչո՞ւ լսել արտասահմանյան երգեր, եթե կարող ենք հայկականը լսել, պետք է ունենալ մերը: Եթե հայկական մեղեդային երգերը լսում, հուզվում ենք և արվեստ ենք համարում, նույն կերպով էլ կարող են պարային երգերը արվեստ համարվել: Նման երգերը և ես եմ սիրում, և հանրության կողմից իմ կատարմամբ ամենալավ ընդունված երգերի շարքում են»:

Խոսելով իր և եղբոր դուետից, որն առաջ գրանցել էր մեծ հաջողություններ, և այն հարցին, թե ըստ երգչուհու գուցե պահպանելով դուետը, պահպանվեր նաև հանրության սերը նրանց նկատմամբ, Մարգարիտան շեշտեց. «Չեմ կարծում, քանի որ մինչ օրս էլ մենք ժամանակ առ ժամանակ միասին երգում ենք: Եվ կա այն հանդիսատեսը, ով ուզում է մեզ տեսնել միասին և կան նրանք, ովքեր մեզ սիրում ոն առանձին-առանձին: Կարծում եմ, դուետով չպետք է միշտ երգել, կոնկրետ ինձ դա ճնշում է, քանի որ որպես անհատ երգիչ հաճախ ուզում ես մենակ գործել. ես կարիք ունեմ մենակ երգելու, այս պահին դա ինձ համար շատ կարևոր է: Իհարկե, մենք միասին մեծ աշխատանք ենք արել և միշտ էլ մեր հանդիսատեսը մեզ միասին դուետով կտեսնի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»