Իրանը նոր ՀՕՊ համակարգ է փորձարկել
ՀասարակությունԻրանը հաջողությամբ իրականացրել է «Թալիշ» հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռի փորձարկումը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Իրանի ՀՕՊ Խաթամ ալ-Անբիայի ռազմաբազայի հրամանատար Ֆարզադ Էսմաիլին:
««Թալիշ» համակարգը մեծ տարածության վրա թիրախը խոցելու հրաշալի արդյունք է ցույց տվել»,-հայտարարել է գեներալը:
Նրա խոսքով` «Թալիշ» համակարգը փորձարկումները լավ էր անցել նաև իրանական օրացույցով 2014 թվականի վերջին (իրանական օրացույցով տարին ավարտվել է 2015 թվականի մարտի 20-ին): Այդ ժամանակ համակարգի հրթիռները խոցել էին միջին հեռավորության բոլոր թիրախները:
«Այսպիսով` Իրանն այսօր ամբողջությամբ ավարտեց այս համակարգի փորձարկումը: Դրանք կհամալրեն ՀՕՊ ուժերը»,- ասել է հրամանատարը: