«Զակուսկին» ունեին, անցան սպիրտին
ՏնտեսությունLurer.com-ը գրում է.
Այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ կառավարությունում ամենաբարձր մակարդակով օրենքի նախագիծ են նախապատրաստում՝ սպիրտի ներմուծման ոլորտը մոնոպոլիզացնելու համար:
Նաև ենթադրվում է, որ հաշվի առնելով հայկական կլանաօլիգարխիկ բարքերը՝ այդ գործի գլուխ կլինեն հենց այդ ամենաբարձր կառավարական մակարդակի մարդիկ: Մեզ հաջողվեց պարզել, որ այդ տեղեկատվությունը և ենթադրություններն ամենևին էլ հեռու չեն իրականությունից:
Մեր տեղեկություններով՝ այս նորամուծության ամենաշահագրգիռ պետական պաշտոնյան անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Ավելին, վերջինս ոչ միայն ձգտում է իրենով անել սպիրտի ներմուծումը, այլև ձգտում է իր վերահսկողության տակ վերցնել նաև սպիրտի ողջ արտադրությունը հանրապետության ներսում: Այսինքն, եթե որոշ ճգնաժամային երկրներում սպիրտի ոլորտին տալիս են պետական մենաշնորհային կարգավիճակ, ապա Հայաստանում նման կարգավիճակ փորձում է ստանձնել պետության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Նույն աղբյուրի համաձայն, նշված օրինագծի մշակումն ամբողջ թափով արդեն իսկ ընթանում է: Օրինագծի վրա տքնաջան աշխատում են էկոնոմիկայի, գյուղնախարարության և ֆինանսների նախարարության մաքսային ոլորտի պատասխանատուները: Մասնավորապես՝ սպիրտի ներմուծման նրբերանգների մշակմամբ զբաղվում է անձամբ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը:
Շարունակությունը՝ այստեղ...