Համաշխարհային բանկը 60 մլն դոլարի նոր փոխառություն է տրամադրում Վրաստանին
ՏնտեսությունՀամաշխարհային բանկը որոշել է 60 մլն դոլարի փոխառություն տրամադրել Թբիլիսիին Վրաստանի տնտեսության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու նպատակով: Այդ մասին ապրիլի 28-ին հաղորդել է բանկի մամուլի ծառայությունը:
Սա փոխկապված երեք նախագծերից առաջինն է, որոնք ուղղված են «Վրաստանի ընդհանուր բարգավաճման ամրապնդմանը եւ ծայրահեղ աղքատությունն արմատախիլ անելուն՝ շնորհիվ մասնավոր հատվածում արտադրողականության խթանման քաղաքականության, որը նպաստում է ներդրումների ներգրավմանը եւ արդարացի գործարար կլիմա Է ստեղծում» ի շահ փոքր ու միջին բիզնեսի զարգացման:
Ակնկալվող երկրորդ եւ երրորդ փոխառությունների չափերը նշված չեն: Առաջին փոխառությունը հատկացված է ՀԲ-ի գլխադաս կազմակերպության՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ստանդարտ պայմաններով:
Մամուլի տեղեկագրի համաձայն՝ Համաշխարհային բանկի կողմից 1992 թվականից Վրաստանին տրամադրված ֆինանսավորման ընդհանուր ծավալը հասել է 2,27 մլրդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: