ԱԺ քառօրյա. օր երրորդ. ՈւՂԻՂ
ՀասարակությունԱզգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական քառօրյայի երրորդ օրը: Սովորաբար նիստի մեկնարկին քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկված հարցերը: Գրանցվել է 112 պատգամավոր: Խորհրդարանն ապրիլի 28-ի նիստում քննարկել է ընդամենը մեկ հարց, որն անավարտ է մնացել:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանը նշել է, որ ներկայացված նախագծերի փաթեթի նպատակն է կարգավորել առողջապահության բնագավառում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման առկա խնդիրները:
Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի ապրիլի 29-ի նիստում: