Ոստիկանները բերման են ենթարկել Սոթքից 114 կգ հանքանյութի զանգված գողացած անձանց
ՀասարակությունՈստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի հանքախորշերից մեկի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983թ. ծնված Արթուր Խ.-ին և 1992թ. ծնված Խաչատուր Ե.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 4 պարկերի մեջ լցված 114 կգ ընդհանուր կշռով հանքանյութի զանգված: Վերջիններս խոստովանել են, որ հանքանյութը վերցրել են մշակելու և ոսկի ստանալու նպատակով: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: