Վաղարշապատում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող
ՀասարակությունՈստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն ապրիլի 28-ին՝ ժամը 15.30-ին, Վաղարշապատի տներից մեկից բերման են ենթարկել 1981թ. ծնված Սերյոժա Գ.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Սերյոժա Գ.-ն ապրիլի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով: