Ողբերգական վթար Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհին. երկու կանայք մահացել են
Օրվա իրադարձություններԱպրիլի 28-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 31-ամյա Մարինե եւ 30-ամյա Հրանուշ Աբրահամյաններին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով Հ.Աբրահամյանը տեղում է մահացել, իսկ Մ. Աբրահամյանը` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Նույն օրը, ժամը 23։40-ին, վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: