Արտարժույթները թանկացել են
ՏնտեսությունՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` ապրիլի 29-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.99 դրամով` կազմելով 475.94 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.6 դրամով և կազմել 523.82 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով` կազմելով 9.23 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.79 դրամով և կազմել 731.28 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 29-ին կազմել է 18 հազար 499.91 դրամ, արծաթի գինը՝ 249.73 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 505.29 դրամ: