«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 700 հազար դոլարի առքուվաճառք
Տնտեսություն«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում ապրիլի 29-ին կատարվել է 700 հազար դոլարի առքուվաճառք: ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 477.25 դրամ, պահանջարկը` 477.00 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 9 մլրդ 900 մլն դրամի գործարք: Պահանջարկը կազմել է 17.55 տոկոս, իսկ միջին տոկոսադրույքը` 17.7029:
Մարտի 30-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 471.70 դրամ, 31-ին` 471.95 դրամ, ապրիլի 1-ին` 472.91 դրամ, 2-ին` 473.75 դրամ, 3-ին` 475.50 դրամ: Ապրիլի 4-12-ը գործարք չի կատարվել: Ապրիլի 13-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.50 դրամ, 14-ին` 472.84 դրամ, 15-ին` 472.25 դրամ: Ապրիլի 16-19-ը գործարք չի կատարվել: Ապրիլի 20-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.90 դրամ: Ապրիլի 21-ին գործարք չի կատարվել: Ապրիլի 22-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 474.71 դրամ, ապրիլի 23-26-ը գործարք չի կատարվել: Ապրիլի 27-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.88 դրամ: Ապրիլի 28-ին գործարք չի կատարվել: