Համաշխարհային բանկը կտրուկ վատացրել է Ուկրաինայի տնտեսության անկման կանխատեսումը
Տնտեսություն2015 թվականին Ուկրաինայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 7,5 տոկոսով կկրճատվի:Համաշխարհային բանկի (ՀԲ) վատացված այս կանխատեսումն ապրիլի 29-ին Կիևում հրապարակել է Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի գործերով ՀԲ-ի տնօրեն Չիմյաո Ֆանը:
Ինչպես հաղորդվել է, անցյալ տարվա հոկտեմբերին ՀԲ-ն կանխատեսել էր 2015 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ի նվազում 1 տոկոսով, այս տարվա հունվարին կանախատեսումը վատթարացվել էր մինչև «մինուս» 2,3 տոկոս:
ՀԲ-ի նոր կանխատեսման մեջ, որն ապրիլի կեսերին հրապարակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպման առթիվ, Ուկրաինայի ՀՆԱ-ի նվազումը գնահատվել է 5,5 տոկոս:
Ուկրաինայի ազգային բանկը նույնպես ընթացիկ տարում երկրի տնտեսության անկումը գնահատում է 7,5 տոկոս:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, 2014 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ն նվազել է 6,8 տոկոսով: