Ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 1-11, Արզումանյան 1-19, Շինարարների 2-9, Լենինգրադյան 2-44, Սիսակյան 8, 10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ