ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների հանդեպ
ՏնտեսությունՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ապրիլի 30-ին նիստ է գումարել: Հանձնաժողովի որոշմամբ, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների հանդեպ հարուցվել է վարչական վարույթ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, առկա տեղեկատվության համաձայն, տեղական ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտել շուկայի մյուս մասնակիցների կողմից արտադրվող կամ ներմուծվող ծխախոտի իրացմանը:
Վերոնշյալ ընկերությունները մանրածախ առևտրի օբյեկտներին առաջարկում են որոշակի պայմաններ՝ որպեսզի վերջիններս հրաժարվեն շուկայում գործող այլ ընկերությունների ներմուծած և արտադրված ծխախոտի իրացումից: Օրինակ, խանութներին տրամադրում են թանկարժեք նվերներ, պայմանով, որ նրանք հրաժարվեն վաճառել այլ ընկերությունների արտադրանքը: Արդյունքում ծխախոտ արտադրող և ներմուծող մյուս ընկերությունները կարող են հայտնվել անհավասար մրցակցային պայմաններում:
Միաժամանակ, նման վարքագիծը կարող է խոչընդոտել շուկայում նոր մրցակիցների հայտնվելուն՝ դրա նով իսկ խաթարելով մրցակցային միջավայրը: