«Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը կավարտվի 2020 թվականին. «Գազպրոմ»
ՏնտեսությունՌուսաստանյան «Գազպրոմ» էներգետիկական ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը հայտարարել է, որ տարեկան 63 մլրդ խմ ծավալով ռուսաստանյան գազը Թուրքիայով Եվրոպա փոխադրելու համար նախատեսված «Թուրքական հոսք» գազատար խողովակաշարի շինարարությունը կավարտվի 2020 թվականին:
Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:«2020 թվականի սկզբին կավարտվեն նախագծի իրականացման բոլոր աշխատանքները եւ կտրվի գազի փոխադրման մեկնարկը», -ասել է «Գազպրոմ»-ի փոխնախագահը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Անկարա կատարած այցին հայտարարել էր, որ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն կիրականացվի «Թուրքական հոսք» նախագիծը:
«Թուրքական հոսք» խողովակաշարի ընդհանուր երկարությունը 910 կմ է, որի 660 կմ մասն անցնում է Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով: