Հանրապետությունում ծնված երեխաների մոտ 1/3-ը լույս աշխարհ է եկել Երևանում
ՀասարակությունԵրևանում ծնելիությունը ավելի բարձր է, քան ընդհանուր միջին հանրապետական թիվը:Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ազգային վիճակագրության մարդահամարի ևժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:«Հայաստանում 2015 թ. առաջին եռամսյակում ծնված երեխաների քանակը կազմել է 9452 երեխա, նախորդ տարվա 9637-ի համեմատ:
Դա նշանակոմ է, որ 1000 բնակչի հաշվով նշված ժամանակահատվածում ծնվածների քանակը կազմել է 12,7 պրոմիլի, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 13 պրոմիլի համեմատ», - ասաց Կարինե Կույումջյանը:
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության համաձայն 2015 թ. առաջին եռամսյակում ծնված երեխաների քանակը կազմել է 9452 երեխա, որոնցից 3 608-ը ծնվել են Երևանում, 439-ը՝ Արագածոտնում, 851-ը՝ Արարատում, 795-ը՝ Արմավիրում, 644-ը՝ Գեղարքունիքում, 692-ը՝ Լոռիում, 847-ը՝ Կոտայքում, 763-ը՝ Շիրակում, 348-ը՝ Սյունիքում, 141-ը՝ Վայոց ձորում, 324-ը՝ Տավուշում:ՀՀ ազգային վիճակագրության ծառայության ներկայացուցիչը հավելեց, որ 2015թ. հունվար-մարտին 2014թ. ժամանակահատվածի հետ համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում`3.7%-ով:
2015թ. հունվար-մարտին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 94 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 83 %: