Հաստատվել են մագիստրոսի կրթական ծրագրով` առանց տարկետման իրավունքի ընդունելության տեղերը
ՀասարակությունՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ ապրիլի 30-ին ստորագրել է «ՀՀ բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցման, 2015/2016 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ընդունելության տեղերը` ըստ բուհերի և մասնագիտությունների հաստատելու մասին» հրամանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, համաձայն հրամանի` թույլատրվել է ՀՀ բուհերին ընդունելության մրցույթի թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում: