Հունվար-մարտին հանրապետությունում գրանցվել է 4 346 ամուսնություն
ՀասարակությունԱյս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է 4 346 ամուսնություն և 938 ամուսնալուծություն: Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը նշեց ՀՀ ազգային վիճակագրության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Միայն Երևան քաղաքում 2015թ. հունվար-մարտին գրանցվել է 1451 ամուսնույթուն, որը հազար բնակչի հաշվով կազմում է 5.5, մարզերում ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Կոտայքում՝ 400, իսկ ամենաքիչ քանակությամբ ամուսնությունները գրանցվել են Վայոց ձորում՝ 79», - տեղեկացրեց Կարինե Կույումջյանը:
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցվել է ամուսնալուծության 938 դեպք, որոնցից միայն 326-ը՝ Երևանում: Հունվար-մարտին մարզերում ամենամեծ քանակությամբ ամուսնալուծությունները գրանցվել է Լոռու մարզում՝ 139 դեպք, որը հազար մարդու կտրվածքով կազմում է 2.5, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 15 ամուսնալուծություն, որը հազար մարդու կտրվածքով կազմում է 1.2: