Սաուդյան Մուհամմադ Իբն Սաուդի անվան համալսարանի Աստվածաբանության դոկտոր Ալի Բին Աբդուլ Ազիզը Սաուդյան Արաբիայի իշխանություններին է ներկայացրել Մուհամմեդ մարգարեի վերաթաղման առաջարկը: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով NEWSru Israel-ին:
Այս նախաձեռնության հիմնավորումը բաղկացած է 61 էջից, որում առաջարկվում է մարգարեի մարմինը տեղափոխել իսլամի երկրորդ սրբավայրը համարվող Մեդինայում գտնվող Մասջիդ Ալ Նաբավի մզկիթից:
Բացի Մուհամեդից` կանաչ գմբեթի ներքո են թաղված Աբու Բաքր և Ումար խալիֆները: Սրբավայրն առանձնակի հարգանքով են ընդունում շիա մահմեդականները:
Ալի Բին Աբդուլ Ազիզն առաջարկում է մարգարեի աճյունը տեղափոխել պատմական Ալ Բակի, որտեղ թաղված է մարգարեի ընտանիքի անդամների մի մասը: Այնտեղ աճյունները հողին են հանձնվում անանուն: Ըստ առաջարկի՝ նախատեսվում է նաև Մասջիդ Ալ Նաբավի մզկիթի մի մասի տեղափոխումը: