Աշխարհի ամենասարսափազդու կղզին, որտեղ միանգամից սպանում են անկոչ հյուրերին (լուսանկարներ)
LifestyleՎերջին բլոգ-ը գրում է.
Սա այն քիչ կղզիներից է, որտեղ ուրախ չեն օտարականներին. ձեզ կսպանեն առանց տատանվելու:
Հյուսիսային Սենտինելյան կղզին գտնվում է Բենգալյան ծոցում: Պաշտոնապես այն պատկանում է Հնդկաստանին, սակայն իրականում ամենաքիչ ուսումնասիրված կղզիներից է:
Սենտինելցիները՝ կղզու բնակիչները 50-400 մարդ են: Նրանք մերժում են ցանկացած շփում արտաքին աշխարհի հետ: Հայտնի են դեպքեր, երբ պտահաբար կամ դիտավորյալ կղզում հայտնված մարդկանց սպանել են նետ ու աղեղով: Այդ եղանակով բնիկները փորձում են թույլ չտալ իրենց կղզում անծանոթների հայտնվելը:

Հյուսիսային Սենտինելյան կղզին գտնվում է Բենգալյան ծոցում
Տեղացիները անծանոթներին չեն սիրում այնքան, որ պատրաստ են սպանել նրանց, ով ոտք կդնի իրենց հողի վրա:

Ունե՞ն արդյոք իրավունք նման կերպ պաշտպանել իրենց տարածքը:
Դժվար է ասել, թե ինչու են նրանք այդքան թշնամաբար դիմավորում հյուրերին: Հավանաբար նրանց ղեկավարում է իրենց տարածքը պաշտպանելու բնազդը: