Պուտինից 20 անգամ հրաժարական եմ խնդրել. Կադիրով
ՀարցազրույցՉեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը կրկին հայտարարել է, որ չի կառչում իր պաշտոնից, և պատրաստ է ցանկացած ժամանակ հրաժարական տալ, եթե համապատասխան որոշում կայացվի: Այդ մասին Կադիրովը հայտարարել է ապրիլի 30-ին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Կադիրովը պնդում է, որ Չեչնիայի ղեկավարի պաշտոնը նա երբեք էլ չի խնդրել և չի կառչել դրանից: Նա նշել է, որ բավականին լավ թիմ ունի և նրա պաշտոնից ազատվելը ոչինչ չի փոխի:
«Ես ասում եմ, որ ես 20 անգամ խնդրել եմ, որ ինձ ազատ արձակեն: Ես կառչած չեմ աթոռից: Ես խնդրել եմ և այժմ էլ խնդրում եմ: Ես հաճույքով պատրաստ եմ լքել պաշտոնս»,- ասել է Կադիրովը:
Նրա խոսքով` շրջանի ղեկավար լինելը, շատ պատասխանատու աշխատանք է ժողովրդի և նախագահի առաջ: