Նախարար Ղազարյան ու Երևանի քաղաքապետը ներկա են եղել «Armenian Diaspora CUP» թենիսի մրցաշարի բացման
ՀասարակությունՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ներկա են գտնվել Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության գավաթի՝ «Armenian Diaspora CUP» թենիսի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Մրցաշարը հոբելյանական է` 10-րդը, և առաջին անգամ է անցկացվում Երևանում: «Armenian Diaspora CUP» մրցաշարի կազմակերպիչը Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունն է:Այս մասին տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Հոբելյանական՝ 10-րդ մրցաշարն անցկացնելով Երևանում` կազմակերպիչները նպատակ են ունեցել մասնակիցներին հնարավորություն տալ սիրված մարզաձևից հաղթանակներ գրանցել հատկապես իրենց հայրենիքում: Մրցաշարին մասնակցում են ընդհանուր թվով 44 մեծահասակ և 15 պատանի մարզիկներ՝ Երևանից և Մոսկվայից: