«Ժողովուրդ». Գերեզմանոցի մոտ ամենօրյա պայթեցումների հետևանքով ճաքում են բաց հանքին մոտ գտնվող գերեզմանաքարերն ու շենքերի պատերը
Դեռևս հունիսի 25-ին «Ժողովուրդ»-ը ահազանգ էր ստացել Լոռու մարզի Շամլուղ քաղաքային համայնքի բնակիչներից այն մասին, որ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն իրենց համայնքի գերեզմանոցի մոտ ամենօրյա պայթեցումներ է անում, ինչի հետևանքով ճաքում են բաց հանքին մոտ գտնվող գերեզմանաքարերն ու շենքերի պատերը:
Ահա օրերս «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ոչ միայն ուղիղ կապ ունի «Ապառաժ մայնինգ» ընկերության հետ, այլ նաև նրան կարելի է գրեթե ամեն օր տեսնել նույն այդ ընկերության կողմից շահագործվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի բակում: Սա նշանակում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հեռացած Հակոբյանն իր տնօրինության տակ է վերցրել Ախթալայում գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրը, որը պատկանում էր ամերիկահայ գործարար, մանկապղծության մեղադրանքով դատապարտված Սերոբ Տեր Պողոսյանին: Հանքի սեփականատերն այսօրվա դրությամբ դե յուրե 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբի կինն է՝ Մադլեն Թաշճյանը, իսկ դե ֆակտո՝«Ապառաժ մայնինգ»-ը: Թեև, թերթը տեղեկացնում է, որ ինքը՝ Մադլեն Թաշճյանը, անհետացել է Հայաստանից, նրա գտնվելու վայրի մասին ոչ ոք ոչինչ չգիտի»,–գրում է թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: