Աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատոր «Սանիտեքը» մուտք գործեց նաև Աջափնյակ
Հասարակություն«Sanitek s.a.r.l» ընկերությունը մայիսի 1-ից աղբահանության և սանմաքրման ծառայություններ է մատուցում նաև մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արաբկիր վարչական շրջանի տարածքում նախկին 450 լիտր տարողությամբ թվով 300 հին աղբամանների փոխարեն տեղադրվել են 1100 լիտր տարողությամբ թվով 500 նոր աղբամաններ, որոնք համապատասխանում են սահմանված ժամանակակից չափանիշներին: Աշխատանքներում կներգրավվեն տարբեր տեսակի մեքենասարքավորումներ, որոնց օգտագործմամբ սանմաքրման և աղբահանության պատշաճ գործառույթներ կիրականացվեն ինչպես գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնպես էլ այգիներում ու բակային տարածքներում:
Աջափնյակը մայրաքաղաքի թվով 3-րդ վարչական շրջանն է, ուր «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության և սանմաքրման ծառայություններ է մատուցում: Մեկնարկը տրվել էր 2014 թվականի դեկտեմբերի 1-ին` Կենտրոն վարչական շրջանից, այնուհետ, 2015 թվականի մարտի 1-ից ընկերությունը մասնագիտական գործառույթներ է իրականացնում նաև Դավթաշեն վարչական շրջանում: