Գյումրիում հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացի է բերման ենթարկվել
ՀասարակությունՈստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 30-ին, ժամը 16.50-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 1977 թվականի ծնված Միխայիլ Ռ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Գյումրիում բերման ենթարկված Միխայիլ Ռ.-ն 2013 թվականի նոյեմբերի 12-ից Կրասնոդարի երկրամասի Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության կողմից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 216 հոդվածի (լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) 2-րդ մասի մեղադրանքով:
Միխ այիլ Ռ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցը ընտրվել է կալանքը: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: