Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


«Հրապարակ». Հայոց ցեղասպանության մասին պատմող թուրք ռեժիսորի «Սպի» ֆիլմն ընդգրկված է Վենետիկի կինոփառատոնում

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ն անցկացվող Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ծագումով թուրք, գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի նոր՝ «Սպի» ֆիլմը, որն ընդգրկված է կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում: Գրում է «Հրապարակ»-ը:

Ֆիլմը մեծ աժիոտաժ է առաջացրել նախեւառաջ Թուրքիայում, մասնավորապես թուրք ազգայնականները սպառնացել են Աքինին՝ նշելով, որ թույլ չեն տա ֆիլմը ցուցադրել Թուրքիայում, հատկապես այն բանից հետո, երբ ռեժիսորը հարցազրույց է տվել հայկական «Ակօս»-ին։ Թուրք ազգայնականների մտավախությունն այն է, որ ֆիլմն առաջին քայլը կլինի՝ Թուրքիային ստիպելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ ավելի վաղ «Ակօս»-ին տված հարցազրույցում 40-ամյա ռեժիսորը նշել էր, որ պատրաստվում էր Դինքի կյանքի մասին ֆիլմ նկարահանել, բայց չկարողացավ թուրք դերասան գտնել, որը կհամաձայներ մարմնավորել հայ լրագրողին:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Ֆաթիհ Աքինն ու Մարտիկ Մարտինը, ֆիլմն իտալական, ֆրանսիական, գերմանական եւ ռուսական համատեղ արտադրություն է: Ժապավենի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանը, գերմանացի Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը: Ֆիլմի բյուջեն նույնպես տպավորիչ է' 15.5 մլն եվրո: Նկարահանումներն իրականացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում եւ Մալթայում: Ֆիլմում խաղում են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Գազին, իսկ գլխավոր հերոսին մարմնավորել է ծագումով ալժիրցի ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օդիարի «Մարգարեն» ֆիլմում:

Չնայած ռեժիսորը ֆիլմի սյուժեն գաղտնի է պահում եւ բոլոր հարցազրույցներում շրջանցում է սյուժետային մանրամասները, բայց ֆիլմի կարճ սինոփսիսից տեղեկանում ենք, որ այն երիտասարդ դարբին Նազարեթ Մանուկյանի մասին է, ով 1915թ. ցեղասպանությունից մազապուրծ լինելով՝ տարիներ հետո իմանում է, որ գուցե իր զույգ աղջիկները ողջ են, այստեղից էլ սկսում է նրա փնտրտուքն աշխարհով մեկ: 138 րոպե տեւողությամբ ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2014-ի հոկտեմբերի 16-ին։ Հայաստանում այն կդիտեն արդեն հաջորդ տարի՝ «Ոսկե ծիրանի» ժամանակ:

Օրերս Վենետիկի կինոփառատոնում ցուցադրված թուրք ռեժիսորի ֆիլմի մասին ծավալուն գրախոսականով հանդես է եկել ռուս հայտնի կինոքննադատ Անտոն Դոլինը, ով ֆիլմը համարել է կինոփառատոնի ամենասպասված ֆիլմերից մեկը' անվանելով այն դրամատիկ անհաջողություն: Դոլինն արդեն իր նախաբանում ափսոսանք է հայտնում, որ 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության դեպքերն այդպես էլ չստացան այն տաղանդավոր ռեժիսորին, ով հանրամատչելի ձեւով այն կներկայացներ կինոյում. «Գլխավոր խնդիրը' ստիպել ամբողջ աշխարհին վշտակցել ցեղասպանության զոհերին եւ նրանց հարազատներին, չի կատարվել: Նրանք, ովքեր տեղյակ չեն խնդրին, չեն հասկանա, թե ինչ է տեղի ունեցել, սպանդը, բացառությամբ մի տեսարանի, չի ցուցադրվում ֆիլմում, դրա պատճառներն աղոտ բացատրվում են ֆիլմի սկզբի տիտրերում, սոցիալ-քաղաքական հետեւանքներն ընդհանրապես դուրս են թողնված ֆիլմից: Իսկ նրանք, ովքեր տեղյակ են խնդրից, կարող են անգամ առարկություններ ներկայացնել հեղինակին: Դահիճները մնացին չպատժված, իսկ զոհերը' անվրեժ: «Սպի» ֆիլմի դիտման ժամանակ լացելու են 2 տեսակի մարդիկ. զգայուն տնային տնտեսուհիները եւ նրանք, ում հարազատները մահացել կամ տուժել են 100 տարի առաջ: Բայց դա բավական չէ, պետք է, որ լացեն բոլորը»:

Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր Կամենդատյան