Օզբիլիսի խոսքերն ինձ ցավ պատճառեցին. Յակին
ՍպորտՄոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը շվեյցարական մամուլին տված հարցազրույցում անդրադարձել է Արաս Օզբիլիսի սկանդալային հարցազրույցին, որի ժամանակ հայ ֆուտբոլիստը քննադատել է թիմի գլխավոր մարզչին:
«Շատ եմ ցավում այս միջադեպի համար: Ամբողջովին հերքում եմ ցանկացած մեղադրանք: Նրա խոսքերն ինձ ցավ պատճառեցին, ես հիասթափված էի: Երբեք չէի մտածի, որ ֆուտբոլիստը բացարձակ մարզական որոշումները նման կերպ կմեկնաբանի: Արասը ներողություն է խնդրել իր խոսքերի համար, ակումբը տուգանել է: Այսքանով այս հարցը ինձ համար փակված է»,- Յակինի խոսքը մեջբերում է Blick-ը: